воскресенье, 12 ноября 2017 г.

Վրաստանի ուսուցիչների և գիտնականների ազատ արհմիությունը գրում է

Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը և կրթահամալիրի ուսուցիչների մի խումբ չորսօրյա այցով Թբիլիսիում էին: Արդեն երկու տարուց ավելի է, ինչ իրականացվում է «Միջմշակութային կրթություն» նախագիծը Գլդանի արհմիության նախագահ Վիկտորյա Բալավաձեի նախաձեռնությամբ:

понедельник, 23 октября 2017 г.

25-րդ տարելիցի տոնակատարության համերգ

Հայաստանում Վրաստանի դեսպան Գիորգի Սագանելիձեի հրավերով մասնակցեցինք Հայաստանի և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված համերգին: համերգը տեղի ունեցավ Կոմիտասի անվան Կամերային երաժշտության դահլիճում:

пятница, 20 октября 2017 г.

«Պատանի հնագետներ» նախագիծ - հաշվետվություն


Վրաստանի մշակութային ժառանգության պահպանման ազգային գործակալության, թանգարանների, թանգարանային ռեզերվների և կրթական ծառայությունների կենտրոնը «Հայ- վրացական հանրակրթական կամուրջներ» նախագծի շրջանակում հոկտեմբերի 17-19 կրթահամալիրի 12 սովորողի և 6 դասավանդողի հրավիրել էին Թբիլիսի: Մասնակցելու «Պատանի հնագետներ» նախագծին:

вторник, 17 октября 2017 г.

Արդեն թբիլիսյան Սեբաստացիները


Վրաստանի մշակութային ժառանգության պահպանման ազգային գործակալության, թանգարանների, թանգարանային ռեզերվների և կրթական ծառայությունների կենտրոնը

четверг, 12 октября 2017 г.

«Պատանի հնագետ» նախագիծ

Վրաստանի մշակութային ժառանգության պահպանման ազգային գործակալության, թանգարանների, թանգարանային ռեզերվների և կրթական ծառայությունների կենտրոնը «Հայ- վրացական հանրակրթական կամուրջներ» նախագծի շրջանակում հոկտեմբերի 17-19 կրթահամալիրի 13 սովորողի և 5 դասավանդողի հրավիրում են Թբիլիսի: Մասնակցելու ենք «Պատանի հնագետ» նախագծին: Այսօր` հոկտեմբերի 12-ին` ժամը 14:15 Ավագ դպրոցի ընթերցասրահում տեղի կունենա հանդիպում հնագետ Սոնա Մանուկյանի հետ:

четверг, 21 сентября 2017 г.

вторник, 19 сентября 2017 г.

Նկարում ենք Փիրոսմանի - օր 1


«Նկարում ենք Փիրոսմանի» առաջին օրվա վարպետության դասը, որը վարում էին Թբիլիսիից ժամանած վրացի մասնագետները՝ պատմության դոկտոր Գիորգի Ճեիշվիլին, արվեստագետ Նանա Կվիցիանին, բանասեր Նուցա Մախարաձեն, նվիրված էր կերամիկային: 

понедельник, 18 сентября 2017 г.

«Նկարում ենք Փիրոսմանի» վարպետության դասի մասնագետները արդեն Երևանում են


Վրացի մասնագետները՝ պատմության դոկտոր Գիորգի Ճեիշվիլին, արվեստագետ Նանա Կվիցիանին, բանասեր Նուցա Մախարաձեն արդեն Երևանում են: Վարպետության դասի մասնագետները եկել են Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր վարելու «Նկարում ենք Փիրոսմանի» դասերը:Հյուրերի հետ այսօր զբոսնեցինք քաղաքում՝ եղանք Հանրապետության հրապարակում, Կասկադում, Oպերայում, համտեսեցինք Պոնչիկանոցի համեղ փքաբլիթները:

суббота, 16 сентября 2017 г.

«Նկարում ենք Փիրոսմանի»


Վարպետության դասը վարում են վրացի մասնագետները՝ պատմության դոկտոր Գիորգի Ճեիշվիլին, արվեստագետ Նանա Կվիցիանին, բանասեր Նուցա Մախարաձեն։