четверг, 16 марта 2017 г.

«Հայ-վրացական անհատական-ընտանեկան կամուրջներ»


Սոնա Մայիլյա

Հիշողությանս մեջ եղած ամենահիշելի դեպքը առաջին անգամ մենակ Վրաստան  գնալն էր , առանց ծնողների ու հարազատների: Սակայն ետ վերադարնալիս  արդեն բոլորը հարազատ էին դարձել... Երբ գնացինք, անգամ իրար հետ չէինք ապրելու, այլ այդ մի քանի օրը անցկացնելու էինք այնտեղի ներկայիս մեր բարեկամ ու արդեն իսկ հարազատ դարձած 98 դպրոցի սովորողների տներում: Այնքան մտավախություններ ունեի թե ում տուն  պետք է գնամ, ինչպես պետք է անցկացնեմ այդ մի քանի օրը , կհարմարվեմ թե կուզենամ շուտ ետ վերադառնալ, բայց երբ տեղ հասանք ուրախությանս չափ չկար: Երբ տեղ հասանք մեզ շատ լավ դիմավորեցին, անգամ դպրոցի բակում շատ փուչիկներով, երգ ու խինդովՀետո գնացինք դահլիճ շարունակեցինք երգն  ու պարը, ապա սկսեցին ընթերցել թե ով ում ընտանիքում պետք է ապրի ու անցկացնի այդ մի քանի օրը:  Նորից եկավ մտավախության զգացումը ու հանկարծ ընթերցեցին իմ անունը և ասացին,  որ պետք է ապրեմ Բեթթի տանը, նրա իրական անունը էլիզաբեթ էր, առաջին իսկ հայացքից սիրեցինք իրար, միանգամից գրկախառնվեցինք,  նրա մայրիկը Ինգան մեզ տարավ տուն: Ճանապարհին երկար խոսեցինք, պատմեցինք  ծիծաղելի պատմություններ մեր կյանքից, հետո խոսեցինք  ինչպես եղավ, որ նրանք հայտնվեցին Վրաստանում, ինչ արմատներ ունեն, որտեղ կուզենային ապրել... Հասանք տուն այնտեղ ծանոթացա Արամի ՝ Բեթթի եղբոր հետ ու հայրիկի, հետո անգամ Բեթթիի բակի ընկերների հետ: Այդ գիշեր քնելուց առաջ այնքան տպավորված էի և ուրախ, որ չկարողացա քնել ամբողջ գիշեր: Բեթթին իր սենյակը ինձ էր տրամադրել, իսկ ինքը տեղավորվել էր կողքի սենյակում: Առավոտյան արթնացանք, միասին նախաճաշեցինք և Ինգան մեզ տարավ դպրոց, որտեղից սկսվեց մեր առօրյան , թափառումները, Ռուսթավելի , դասալսումներ, ընկերական հավաքներ և այլն: Օրերը այնքան արագ անցան, որ չնկատեցի: Վերադարձի օրը բոլորս հուզվել էինք ու չէինք ուզում բաժանվել մեր սիրելի ընկերներից, վերադարձանք ՝մի պայմանով, որ երբ նրանք գան Հայաստան ապա անպայման պետք է հյուրընկալվեն  մեր տանը: Մի քանի ամիս անց «Հայ- վրացական հանրակրթական կամուրջներ» նախագծի շրջանակում նրանք եկան մեր կրթահամալիր, անհամբեր սպասում էի թե երբ պետք է գա Բեթթին: Իմացանք նրանց գալու օրն ու ժամը, գնացինք նվերներ գնեցինք ու դիմավորեցինք նրանց:  Հետո ես Բեթթիին բերեցի մեր տուն, նա այնքան լավ էր զգում իրեն, որ ասում էր չի ուզում գնալ: Օրվա ընթացքում գնում էինք Երևանյան թափառումների և նրանց ցույց տալիս մեր քաղաքը՝ դարձնելով այն նաև իրենցը: Ու հիմա էլ անհամբեր սպասում եմ թե երբ Բեթին նորից կգա Հայաստան,  չնայած որ մինչ այժմ էլ ամեն օր շփվում ենք սոց. ցանցերով:

«Հայ- վրացական հանրակրթական կամուրջներ» նախագծը շատ կարևոր դեր է խաղացել իմ կյանքում: Այդ նախագծի շնորհիվ Վրաստանը դարձել է ինձ շատ հարազատ պետություն: Ես ունեմ շատ վրացի ընկերներ և բարեկամներ:

Комментариев нет:

Отправить комментарий