четверг, 12 января 2017 г.

Փշավի - Վրաստանի շրջաններ նախագիծ


Ինչպես են դիմավորում Նոր տարին Վրաստանի շրջաններում
Ժորա Ավտիսյան

Փշավիում աքաղաղի առաջին կանչի հետ տան տիրուհին դուրս է գալիս և օջախին է դնում ամանորյա հյուրասիրություններով լի սկուտեղը, որի ծայրերին պարտադիր պետք է դրվեն յուղով և մեղրով լի ամաններ։ Ընտանիքի փոքրը գնում է ջուր բերելու, իր հետ վերցնելով հաց և պանիր։ Դրանք ջուրը գցելով ասում է.- ջուր, ես քեզ բերել եմ հյուրասիրություն, տուր ինձ երջանիկ ճակատագիր։
Ջուրը լցնելով այն բերում է տուն և դնում սեղանին։ Հետո ընտանիքի անդամները ուտում են մրգեր և մեղր, քաղցր կյանքի համար։ Հետո միմյանց ասում վրացական բնութագրող խոսք - Թքբիլաթ դամիբերդի- որը նշանակում է` ինձ հետ ծերացիր քաղցր։ Որից հետո բոլորը ընթրում են։ Տան անդամները Նոր տարվա գիշերը սպասում են մեկվլեին, այն մարդուն ով առաջինն է մտնում օջախ Նոր տարին շնորհավորելու: Մինչ նրա գալը ոչ ոք չի լքում տունը։ Նոր տարուն Փշավիում պատրաստում են նաև խինկալի:

Комментариев нет:

Отправить комментарий