суббота, 17 октября 2015 г.

Դեպի Թբիլիսի ...

Ավետիսյան Ժորա 10 դաս.

Հոկտեմբերի 20-ից  24- ը  մի խումբ Սեբաստացիներ մեկնելու ենք  Թբիլիսի: Մեզ հրավիրել է Թբիլիսիի  37-րդ  միջնակարգ դպրոցը մասնակցելու քաղաքի տոնին  Թբիլիսոբային :
«Թբիլիսոբա»- ն Թբիլիսի քաղաքի տոնն է,  ինչպես «Էրեբունի-Երևան-ը»: Սկսած 1979 թվակաից քաղաքի տոնը նշում են հոկտեմբերի վերջի հանգստյան օրը: Առաջին անգամ Թբիլիսոբան  նշվել է  1979 թվականի հոկտեմբերի 28-ին: Տոնակատարության ժամանակ քաղաքում կազմակերպվում են տոնավաճառներ, երթեր, համերգներ և սպորտային միջոցառումներ:  
«Մխիթար Սեբասատցի» կրթահամալիրը նոր կապեր է հաստատելու Թբիլիսիի 37–րդ միջնակարգ դպրոցի հետ:  Դպրոցը մեծ ցանկություն ունի համագործակցել մեր Կրթահամալիրի հետ:  Շատ ուրախ եմ, որ ես էլ եմ այս ուսումնական նախագծի մասնակիցԱռաջին անգամ եմ լինելու Թբիլիսիում: Որպես վրացախոսների ակումբի անդամ, այս ուսումնական ճամբորդությունն ինձ համար նաև լեզվի փորձառություն է: 

Комментариев нет:

Отправить комментарий